00:00:00

Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն

16:34, 15 դեկտեմբեր 2019

Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ Այս մասին տեղեկանում ենք ենք «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից: Նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ մինչեւ դեկտեմբերի 20-ը եթե որոշակի պրովոկացիաներ լինեն, կամ ուժ գործադրեն, ապա ջերմուկցիները մենակ չեն: «Պետք է շատ արագ մոբիլիզացիա անել եւ լիքը կանանցով ու երեխաներով լինել պոստերում, ու առանց բռնության   կանգնել մինչեւ 2.5-3 ժամում բոլոր տեղերից կհասնենք ու կկանգնենք ձեր կողքին»,- ասաց նա: Նշենք, որ հանդիպում- քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր