00:00:00

«Նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին նույնիսկ չգիտեմ՝ ինչ կոչ անել». Արսեն Թորոսյան

12:42, 15 դեկտեմբեր 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը քիչ առաջ ուղարկեց ինձ այս տեսանյութը, որտեղ երևանյան մի ռեստորանում, 14-15 տարեկան տղա երեխաներն ազատ նարգիլե են ծխում և հայտնեց, որ նրանց ծնողներն են պատվիրել նարգիլեն։ Հիմա մենք պետք է մեզ հարց տանք. մենք այսպիսի՞ երիտասարդություն ենք ուզում, որը պետք է զարգանա ու զարգացնի երկիրը։ Կամ վաղն այս ախտով տարված և իրենց օրգանիզմը քայքայած երիտասարդներն ինչպե՞ս են ծառայելու հայոց բանակում։ Նաև սրա համար ենք պնդում, որ ցանկացած ծխախոտային արտադրատեսակի օգտագործումը բոլոր հանրային փակ տարածքներում պետք է արգելվի։
Հ. Գ. Իսկ նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին նույնիսկ չգիտեմ՝ ինչ կոչ անել։ Հավանաբար, կլռեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր