00:00:00

Ձևավորվող նոր ուղղությունն այնպիսի նվեր է իշխանությանը՝ ինչպիսին տրոյական ձին էր․Դավիթ Խաժակյան

12:17, 15 դեկտեմբեր 2019

Կայացած քաղաքական համակարգերում իշխանության և ընդդիմության տարբերությունները գաղափարական են կամ գոնե պայմանավորված են մոտեցումների տարբերությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Հայաստանյան քաղաքական համակարգում նոր ուղղություն է ձևավորվում։ Այդ ուղղությունը իշխանական չէ, բայց միտված է աջակցելու իշխանության գործունեությանը։ Նույնիսկ պայմանականորեն էլ տրամաբանական չի լինի ընդդիմադիր կոչել այդ ուղղությունը, քանի որ այն միտված է իշխանության (իշխանական ուժի) գործունեության աջակցությանը։ Շատերը կարծում են, որ այդ ուղղությունը նվեր է իշխանությանը, քանի որ հռետորաբանությունը նույնական է, իսկ ուղիղ թիրախում ոչ իշխանական ուժերն։ Ես էլ գտնում եմ, որ դա նվեր է իշխանությանը՝ ճիշտ այնպիսի նվեր ինչպիսին տրոյական ձին էր թողնված Տրոյաի պարիսպների տակ։ Իսկ թե ի՞նչ կլինի, երբ իշխանությունը ընդունի այդ նվերը, կարող եք տեսնել պատմության դասագրքերում»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր