00:00:00

Նախագահը հանդիպել է Կատարի փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ (ֆոտո)

16:30, 14 դեկտեմբեր 2019

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական և կրթական բնագավառներում համագործակցության հեռանկարներին ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր