Արցախում նոր զորանոց կհանձնվի շահագործման: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ևս մեկ ծրագիր՝ առաջիկա օրերին, բոլոր պայմաններով ապահովված այս զորանոցը կհանձնվի շահագործման: Կահավորման վերջին աշխատանքներն են իրականացվում»՝ հրապարակելով լուսանկարներ:
