00:00:00

Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել, գործ ունենք Փաշինյանի հերթական «ջրիկ» հայտարարության հե՞տ. Շարմազանով

12:15, 14 դեկտեմբեր 2019

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ մի քանի հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։ . Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն,թե՝ ոչ։ . Եթե հայտնաբերվել են,ովքե՞ր են նրանք։ . Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի է ունեցել ՀՀ ի, ու մասնավորապես ԱԱԾ ի դեմ արշավ սկսած հայտնի ապազագային ու ահաբեկչական ուժերին։ . Եթե "օտարերկրյա գործակալները" չեն հայտնաբերվել,նշանակում է,որ գործ ունենք վարչապետ Փաշինյանի հերթական "ջրիկ" հայտարարության հե՞տ։ Հ.Գ.Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը։ Շառլ Դը Գոլ Հ.Հ.Գ.100 հատ օտարերկրյա գործակալ էլ լինեն իրենց հովանավորների հետ միասի ն,միևնույն է,Արցախում պարտվողական փուլային տարբերակն իրականություն չի լինելու»,- գրել է նա:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր