00:00:00

5-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ․ ՊՆ

14:57, 13 դեկտեմբեր 2019

Դեկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումներից մեկում անցկացվել են վարժանքներ, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ Անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու և մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով անցկացված վարժանքների շրջանակում բացազատվել են շարժական կապի հանգույցներ, իրականացվել տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության հստակեցման մի շարք գործողություններ: Դեկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումներից մեկում անցկացվել են վարժանքներ, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ Անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու և մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով անցկացված վարժանքների շրջանակում բացազատվել են շարժական կապի հանգույցներ, իրականացվել տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության հստակեցման մի շարք գործողություններ: Բացի այդ, 1-ին զորամիավորման զինծառայողներն անցկացրել են երթարշավ․ «Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակի ամրապնդման նպատակով դեկտեմբերի 13-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ՝ դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ»,-հայտնում են ՊՆ լրատվականից։ Ինչպես նաև 3-րդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներ․ «Սպայական անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները կատարելագործելու նպատակով դեկտեմբերի 10-12-ը 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են օպերատիվ և համալրման բաժանմունքների պետերի հավաքներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր