00:00:00

«Վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ». Վլադիմիր Կարապետյան

14:33, 13 դեկտեմբեր 2019

«Վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, և կարծում եմ՝ բոլորս հետևություններ կանենք նրա վերաբերմունքի վերաբերյալ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և նա ջարդելու է այդ դիմադրությունը: Անդրադառնալով դիտարկմանը, թե Լազարևյան ակումբի նիստի ընթացքում հնչել է տեսակետ, որ հասարակությունը հեղափոխությունը չի գնահատում, Կարապետյանն արձագանքեց, թե լավ կլինի՝ դա ասողը ավելի շատ գա Հայաստան, ավելի շատ շփվի մարդկանց հետ: «Ես կվկայակոչեմ վերջին հարցումները, որոնք շատ հստակ ասում են, թե իրականում ժողովուրդն ինչպես է վերաբերվում Հայաստանում եղած փոփոխություններին, ինչպես է վերաբերվում նախկին իշխանության ներկայացուցիչներին»,-նշեց վարչապետի մամուլի քարտուղարը: Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ինչո՞ւ է Կարապետյանը որոշել մասնակցել Լազարևյան ակումբի նիստին, նախօրոք տեղյակ եղե՞լ է, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչներ ևս ներկա են լինելու: Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ես ստացել եմ հրավեր «Լազարյան ակումբից», ուսումնասիրել եմ, որ սա հավասարաչափ հայկական և ռուսական նախաձեռնություն է, ու կարծում եմ՝ ճիշտ է, որ կառավարության ներկայացուցիչները նույնպես իրենց խոսքը, մոտեցումն ասեն, և կարծում եմ՝ դա կարող է օգտակար լինել նաև մյուս մասնակիցների համար»,-ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր