00:00:00

Շատ ե՞ք ուզում ինձ ձերբակալեն. Ռուբեն Հայրապետյան

14:17, 13 դեկտեմբեր 2019

«Դեռ ներսում են, այստեղ գործողություններ են անում»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում: Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ լրագրողներին ասելիք չունի, իսկ գործողությունները նրա խոսքով կշարունակվեն մոտ տասը ժամ: Մեր հարցին, թե հնարավո՞ր է ձեզ ձերբակալեն. Հայրապետյանն արձագանքեց. «Շատ ե՞ք ուզում, որ ձերբակալեն»: Այլ հարցերի նա չպատասխանեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր