00:00:00

Երկրում շուտափույտ արտահերթ խորհրդարանական ընտրությոնների անցկացման հարցը քո քաղաքական ինքնապաշտպանության բնազդի հարցն է. Աշոտյան

14:07, 13 դեկտեմբեր 2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչակազմի վարած քաղաքականության ֆիասկոյի արձանագրման եզրագծին է: Առկա գեոպոլիտիկ իրավիճակում “ժողովրդավարությունը” որպես արտաքին քաղաքական դոկտրին հռչակած Փաշինյանը ակնհայտորեն կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները՝ մեզ կանգնացնելով իր տգիտության և կարճատեսության “հաշիվը փակողի” կարգավիճակում: Ասեմ, իմանաս: Քո կիքսերի հաշիվը ոչ մեկ չի պատրաստվում փակել, հատկապես՝ հայ ժողովուրդը: Քո կողմից տանուլ տված դիվանագիտությանը ՀԴՄ չի խփվելու, դրան չի հասնի: Բելառուսի նախագահը բացահայտել էր, թե Սերժ Սարգսյանը ինչին և ում է ասել՝ ՈՉ: ԱԳ նախարարի հրաժարականն էլ չի փրկելու իրավիճակը, քանզի իր բոլոր լրացուցիչ թերություններով հանդերձ, իրական մեղավորը կաս ու լինելու ես բացառապես դու: Ուստի երկրում շուտափույտ արտահերթ խորհրդարանական ընտրությոնների անցկացման հարցը Արցախյան բանակցությունների ներկա փուլում քո քաղաքական ինքնապաշտպանության բնազդի հարցն է: Ինչքան շուտ գիտակցես, խիզախություն ունենաս և ընդունես, որ մենակով ի վիճակի չես, սխալական ես ու անտաղանդ, այդքանով շանս կունենաս նվազեցնելու քո պոռոտախոսության ու հանցավոր ինքնահավանության քայքայիչ և կործանարար ազդեցությունը երկու հայկական պետությունների վրա: Հետո չասես, որ չեմ զգուշացրել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր