00:00:00

Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը

11:23, 13 դեկտեմբեր 2019

Կյանքի 60-րդ տարում այսօր առավոտյան մահացել է լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով նրա հարազատներին: Նա ծնվել է 1959 թ. նոյեմբերի 14-ին, Ախալքալաքում: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է: ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, «Բարեկամություն–84» մրցաշարի հաղթող։ 1983-ի աշխարհի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր