00:00:00

Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

11:15, 13 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23:00-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Skoda Octavia» (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Skoda Octavia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Կարեն Հ.-ն (ծնված 1977 թ.), հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր