00:00:00

Էրդողանը այնտեղ հասավ, որ ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ. Հ. Խառատյան

23:28, 12 դեկտեմբեր 2019

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Էրդողանը այնտեղ հասավ, որ ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Բնականաբար՝ միաձայն: Թուրքիան, փաստորեն, ԱՄՆ կողմից ճանաչվեց որպես ցեղասպանող երկիր: Կկանգնեցնի՞ սա Թուրքական ՛՛երկրորդ ազգային ուխտի՛՛ ընթացքը: Չնայած Էրդողանը մոտ մեկ ամիս առաջ ասել էր, որ Ռուսաստանի հետ իր ընթացքիկ հարաբերությունների զարգացումը չի խանգարի կռվել Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՈ-ն այդպես որոշի: Ռուսաստանը ըստ էության լուռ կուլ տվեց: Թուրք-ռուսական պատերազմները պատմական հարուստ փորձ ունեն, բայց Ռուսաստանի հաղթանակները, Ղրիմի պատերազմից զատ, միշտ կարճաժամկետ են եղել: Նույնիսկ Քեմալ - Լենին եղբայրական համաձայնությունում Ռուսաստանն ըստ էութան պարտվել է: Մուստաֆա Քեմալը Ինենյուի հետ ոչ միայն մատը մատին չխփեցին Լոզանի որոշումներին վճռորոշ ձայնի իրավունքով Ռուսաստանի մասնակցության համար, այլ հենց իրենք ջանացին իրենց եղբորը թույլ չտալ մասնակցելու որոշումների կայացմանը: Դառնացած Ռուսաստանին մնաց վերքերը լիզելով ժպտալը: Հիմա ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթի ընդունումը ԱՄՆ ցանկության դեպքում կարող է գործնական և իրավական հետևանքներ ունենալ, որի արդյունքում կարող է ա/ կասեցվել թուրքական ՛՛երկրորդ ազգային ուխտի՛՛ ընթացքը, բ/ առաջացնել Մոսկվայի պայմանագրի և սահմանների վերանայման խնդիր, հատկապես որ մոտենում է 2021թ.՝ այդ պայմանագրի 100-րդ տարելիցը և, միգուցե, գաղտնի փաթեթի ՛՛լույս աշխարհ՛՛ գալը, գ/ Էրդողանին ստիպել մեղայականով ներկայանալ ԱՄՆին (ափսոս), դ/ սերտացնել ռուս-թուրքական մերձեցումը: Վերջինս հղի է բազմաթիվ վտանգավոր անորոշություններով: Եվրոպական երկրներից առավել հետաքրքիր է թվում Մեծ Բրիտանիայի դիրքորոշման հարցը: Շարունակելու՞ է այս հարցում մնալ ԱՄՆ-ի գամփռը, ինչպես ժամանակին ասում էր Մարգարետ Թետչերը...»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր