00:00:00

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

22:55, 12 դեկտեմբեր 2019

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համարիսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր