00:00:00

Վթարի հետեւանքով գազատար խողովակը վնասվել է

21:36, 12 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 11:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 8-րդ փողոցում գազատար խողովակը վնասվել է. առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան թաղամասի 8-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Howo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամո Մ.) բախվել է գազատար խողովակին և վնասել այն. տուժածներ չկան: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: Վերջիններս դադարեցրել են գազի արտահոսքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր