00:00:00

Լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է․ «Զվարթնոց» օդանավակայանն արձագանքել է համացանցում տարածված կտրոնին

20:51, 12 դեկտեմբեր 2019

Երեկվանից շրջանառվող լուրի հետ կապված, համաձայն որի՝ Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Արմենիա Մարիոթ» հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդը պահանջել է 34.000 ՀՀ դրամ, ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թվականի փետրվարի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերը Yandex.Taxi ընկերությունն է, որի գնացուցակը համապատասխան կիլոմետրերի համար փակցված է օդանավակայանում, հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ «Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է և չի պատակնում Yandex.Taxi ընկերությանը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար: Հարգելի՛ ուղևորներ, Ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար»,-նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր