00:00:00

Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար

18:31, 12 դեկտեմբեր 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են մի նոր ծրագիր` «SOAR աչքի շարժական կլինիկա», որի նպատակն է ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի խնամք իրականացնող հաստատությունների երեխաներին: SOAR-ի փոխնախագահ Րաֆֆի Ջեհանյանը ներկայացրել է, որ այդ ծառայությունը մատուցվելու է շարժական մեքենայով, որը կշրջի Հայաստանի մարզերում և տեղում կիրականացնի երեխաների աչքի հետազոտում: Շարժական մեքենան հագեցած է հետազոտությունների, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքերով: Ծրագիրն իրականացվելու է ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ղեկավար Արտաշես Զիլֆյանի ղեկավարությամբ: Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրի իրականացման համար պետք է սկզբնակետ որոշել, և առողջապահության նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրին: Նախարարը շնորհակալություն է հայտնել SOAR բարեգործական հիմնադրամին շարունական աջակցություն ցուցաբերելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր