00:00:00

ԿԳՄՍՆ-ն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը

13:11, 12 դեկտեմբեր 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը): Մրցույթի SMS քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին (ժամը` 10:00-ից) և կտևի մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը` 18:00-ն), իսկ հավատարմագրված լրագրողների և մարզիչների քվեարկությունն անցկացվելու է դեկտեմբերի 25-ին` մինչև ժամը 18:00-ն: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նշումով` 10-41 կարճ համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն: Լրագրողները և մարզիչները իրականացնելու են մրցույթի մասնակիցներից առավելագույնը տասը մարզիկների անհատական համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի քվեարկություն (բաց քվեարկություն` արդյունքների հրապարակմամբ): «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների շրջանակը որոշվում է հետևյալ ընթացակարգով. 1. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև դեկտեմբերի 12-ը` հրապարակման համար, ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին է ներկայացնում 2019 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները): 2. ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մինչև  դեկտեմբերի 10-ը մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում 1-3 մարզիկի թեկնածություն, ովքեր ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:  Ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է հանձնաժողովին: Նշված կետերում սահմանված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան` նախարարության կողմից մրցույթին մասնակցելու համար ներկայացված մարզիկների և ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների հայտերով ներկայացված մարզիկների անուն-ազգանունների 23 համընկնում է եղել, այսինքն` երկու ցուցակով էլ ներկայացվել են նույն  մարզիկները, բացառություն են կազմել ֆեդերացիաների ներկայացրած երկու մարզիկ: Արդյունքում`  ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը կազմված է 25 մարզիկից: Անվանացանկը կցված է: ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՏԱՐՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ»   2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ (Ըստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 17.07.2017 թ. № 143-Ա/1 հրամանի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 06.12.2019թ. 1195-Ա/2 հրամանով հաստատված չափորոշիչներով, և մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացրած հայտերի)
N Անուն, ազգանուն Մարզաձևը Մրցման անվանումը Գրաված տեղը կամ հանրաճանաչությունը
1 Ալեքսանյան Արթուր հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպական խաղեր 1-ին տեղ
Աշխարհի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
2 Ալեքսանյան Ռուբեն ծանրամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ  
Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
3 Ասլանյան Կարեն հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
4 Ավետիսյան Արթուր սպորտային մարմնամարզություն Համաշխարհային ուսանողական խաղեր 1-ին տեղ
5 Բաղրյան Արսեն ուշու Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ տեղ
6 Բաչկով Հովհաննես բռնցքամարտ Եվրոպական խաղեր 1-ին տեղ
Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
7 Գալստյան Սլավիկ հունահռոմեական ըմբշամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ տեղ
8 Գասպարյան Սամվել ծանրամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
9 Գրիգորյան Դավիթ սամբո Եվրոպական խաղեր 2-րդ  տեղ
Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
10 Դավթյան Արթուր սպորտային մարմնամարզություն Եվրոպական խաղեր 1-ին տեղ
11 Դավթյան Վահագն սպորտային մարմնամարզություն Եվրոպական խաղեր 2-րդ տեղ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ տեղ
12 Կիրակոսյան Տիգրան սամբո Եվրոպական խաղեր 1-ին տեղ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ
13 Հարությունյան Արսեն ազատ ոճի ըմբշամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ
14 Հովհաննիսյան Արթուր բռնցքամարտ Եվրոպական խաղեր 1-ին տեղ
15 Հովհաննիսյան Դավիթ ծանրամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
16 Ղազարյան Արսեն սամբո Եվրոպական խաղեր 3-րդ տեղ
17 Մանուկյան Մաքսիմ սամբո Եվրոպայի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
18 Մարտիրոսյան Սիմոն ծանրամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ  
Եվրոպայի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ
19 Մինասյան Գոռ ծանրամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
20 Մկրտչյան Հակոբ ծանրամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ  
Եվրոպայի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ
21 Մխիթարյան Գրիգոր սամբո Եվրոպայի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
22 Մխիթարյան Հենրիկ ֆուտբոլ Հանրաճանաչություն: Ֆուտբոլի Հայաստանի ազգային  հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ` մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Իր ակումբի` անգլիական «Արսենալի» կազմում, դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի մրցաշարի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներով չմեկնելով Բաքու` հսկայական ճանաչելիություն է ապահովել Հայաստանի համար և նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:
23 Չալյան Կարապետ հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպական խաղեր 2-րդ  տեղ
24 Չալյան Վահագն սամբո Եվրոպայի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
25 Ջուլֆալակյան Արսեն հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր