00:00:00

Շիրակի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում. կա վիրավոր

23:30, 11 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի 35 NF 668 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում դեռևս անհայտ հանգամանքներում Բաղրամյան փողոցի 73 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր