00:00:00

Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից վրացի հինգ զինվորական Է տուժել

15:27, 11 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Աֆղանստանում Բաղրամի շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով վրացի հինգ զինվորական Է տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ավտոմոբիլում տեղադրված ռումբը դեկտեմբերի 11-ի առավոտյան պայթել Է Փարվանի նահանգում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում: Բացի այդ, անհայտ անձինք հրաձգություն են սկսել: Ինչպես հայտնել Է երկրում ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչը, գրոհն ուղղված Էր ռազմաբազայից ոչ հեռու կառուցվող հիվանդանոցի դեմ: Նրա խոսքով՝ Աֆղանստանի եւ դաշնակիցների զինուժերը հարձակումը դիմագրավել են առանց կորուստների: «Հարձակման հետեւանքով աննշան չափով տուժել են վրացի հինգ զինվորականներ: Նրանց հոսպիտալացում չի պահանջվել»,-ասված Է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Պաշտպանական ուժերի վարչության վրացական կենտրոնն աշխատում Է արտակարգ ռեժիմով: Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին եւ պաշտպանական ուժերի հրամանատար Վլադիմիր Չաչիբայան հետեւում են իրադարձությունների զարգացմանը: Պայթյունի հետեւանքով վնասվել ու ավերվել են շենքեր: Զոհվել Է առնվազն մեկ մարդ, տուժածների թիվը հասել Է 62-ի, ինչի մասին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր