00:00:00

Սա ընդամենը անցանկալի անդամներից ձերբազատվելու, հլու-հնազանդ, խոնարհ և ցանկալի դատավորներով իրենց Սահմանադրական դատարանը համալրելու նպատակ է հետապնդում․ Իվետա Տոնոյան

14:02, 11 դեկտեմբեր 2019

«Մեզ համար անընդունելի է այն հանգամանքը, որ իրենց իսկ ձևակերպմամբ՝ հանրության վստահությունը չվայելող դատավորներին փառահեղ թոշակի են ուղարկում հարկատուների հաշվին` հատկացնելով շուրջ 700 միլիոն դրամ: Պարզից էլ պարզ է, թե սա ինչ նպատակ է հետապնդում. ընդամենը անցանկալի անդամներից ձերբազատվելու, հլու-հնազանդ, խոնարհ և ցանկալի դատավորներով իրենց Սահմանադրական դատարանը համալրելու նպատակ է հետապնդում, դրա համար էլ դեմ ենք եղել»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում կատարվող փոփոխությանը, որին իրենք դեմ են քվեարկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր