00:00:00

«Այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը, դուք մարդկանց, ում համարում եք հանցագործ, պարգևատրում եք հսկայական գումարներով». Նաիրա Զոհրաբյան

12:12, 11 դեկտեմբեր 2019

«Այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը, դուք մարդկանց, ում համարում եք հանցագործ, պարգևատրում եք հսկայական գումարներով. սա տրամաբանական չէ, այստեղ իրավական որևէ մոտիվացիա չկա, սա ամբողջապես քաղաքական պրեսինգ է, քաղաքական գործիք է մի կառույցի վրա, որի հետ իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել դուք չեք կարողանում և գնում եք քաղաքական այս գործարքի ճանապարհով»,- այս մասին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այդպես էլ որևէ իրավական հիմնավորում չբերվեց, թե ինչու պիտի ՍԴ այս դատավորներն ուղարկվեն «վաստակած» հանգստի: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ ԲՀԿ-ի տեսակետը մնում է անփոփոխ: «Ողջ ընթացքում իրավական հիմնավորում չի հնչել, հնչել է բացառապես քաղաքական հիմնավորում՝ դուք մեր դուրը չեք գալիս, դուք պետք է գնաք. սա հակաժողովրդավարական է, սա հակասում է ձեր իսկ հռչակած թավշյա հեղափոխության ժողովրդավարական արժեքներին, որ այլևս որևէ դատարանի վրա քաղաքական պրեսինգ չի լինելու, ուստի ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու»,- հայտարարեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր