00:00:00

ԱԱՏՄ-ի առաջարկով կդիտարկվի ՌԴ-ում աշխատողների իրավունքների պաշտպանության միասնական մեխանիզմի հարցը

11:51, 11 դեկտեմբեր 2019

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների եւ Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (RALI) գլխավոր համաժողովին: Ինչպես տեղեկացրեցին տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, հանդիպման շրջանակներում ներկայացվել են դաշինքի անդամ երկրների աշխատանքի տեսչական համակարգերում վերջին փոփոխությունները և աշխատանքի անվտանգության ապահովման բնագավառում ձեռքբերումները: Համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նախ ներկայացրել է օրենսդրական վերջին փոփոխությունները, որոնցով հայաստանյան տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնվում են, ապա անդրադարձ է կատարել այն ընդհանուր խնդիրներին, որոնք պահանջում են համակարգված մոտեցում դաշինքի անդամ երկրների կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր