00:00:00

«Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի

13:26, 11 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրություն, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Առաջադրվել էր չորս թեկնածու, որոնցից մեկի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի գրանցվել: Այսպիսով, մնացել են երեքը՝ Խորեն Հովհաննիսյան, Թովմաս Գրիգորյան, Արմեն Մելիքբեկյան: «Փաստի» տեղեկություններով, իշխանությունները ջանք չեն խնայում՝ վերջինիս ՀՖՖ նախագահ կարգելու համար: Ուշագրավ է, որ առաջադրումից ընդամենը մի քանի օր առաջ Մելիքբեկյանը հայտարարեց. «Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ: Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող»: Սակայն ընդամենը մեկ շաբաթ անց նման «սցենար» ի հայտ եկավ: Շատ ավելի հետաքրքիր է, որ նրա թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, որի սեփականատեր Ջևան Չելոյանցը վերջերս դաժան քննադատության էր ենթարկել Մելիքբեկյանին՝ նշելով, որ նա «ընդունակ չէ աշխատելու», որ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները: Փաստորեն երկու ամիս անց Չելոյանցը համաձայն չէ ինքն իր հետ: Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, ֆուտբոլային հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան Մելիքբեկյանի գործունեությունից, ու նրա ընտրության դեպքում հնարավոր են անցանկալի լուրջ զարգացումներ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, որքան էլ իշխանությունները ամենօրյա ռեժիմով աշխատում են քվեարկության իրավունք ունեցողների հետ, Մելիքբեկյանի հաղթանակը դեռևս չափազանց կասկածելի է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր