00:00:00

«Փաստ». Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում

13:11, 11 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում: Ինչպես հայտնի է, Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 19-ին այդ պաշտոններում նշանակվեցին պարտականությունների ժամանակավոր կատարողներ՝ համապատասխանաբար Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վարչապետն առաջիկայում հենց նրանց էլ կնշանակի այդ պաշտոններին՝ արդեն ոչ որպես ԺՊ-ներ: Տեղեկությունների համաձայն, ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար թեկնածուների շրջանակն այնքան էլ մեծ չի եղել, և վերջնական ընտրությունը կանգնել է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի վրա: Ինչ վերաբերում է ոստիկանապետին, ապա նույն աղբյուրների պնդմամբ, անցած երկուսուկես ամիսների ընթացքում Արման Սարգսյանը հաջող է հանձնել իր «քննությունը», և հենց նա էլ կդառնա ոստիկանապետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր