00:00:00

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:34, 10 դեկտեմբեր 2019

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր