2019 թ. Դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության 16 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական և արտահերթ ընտրություններ: Տասներկու համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
«Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել հետևյալ 8 համայնքներում, որոնցից 5-ում ընթացել են համայնքի ղեկավարի, իսկ 3-ում` ավագանու անդամի ընտրություններ.
| Մարզ | Համայնք | Ընտրություններ |
| Արագածոտն | Կոշ | Համայնքի ղեկավարի |
| Արարատ | Նորաշեն | Համայնքի ավագանու |
| Տափերական | Համայնքի ղեկավարի | |
| Արմավիր | Ալաշկերտ | Համայնքի ղեկավարի |
| Նորապատ | Համայնքի ղեկավարի | |
| Գեղարքունիք | Դդմաշեն | Համայնքի ավագանու |
| Զովաբեր | Համայնքի ղեկավարի | |
| Շիրակ | Անուշավան | Համայնքի ավագանու |
Նախընտրական շրջանի դիտարկման ընթացքում դիտորդներն իրականացրել են՝
- 17 նիստի դիտարկում թիվ 12, 13, 15, 16, 18, 20 և 33 տարածքային ընտրական հանձնաժողովներում,
- 7 նիստի դիտարկում թվով 7 տեղամասային ընտրական հանձնաժողովներում,
- 5 հանդիպում 5 համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների հետ,
- 26 հանդիպում 7 համայնքի ղեկավարի և 19 ավագանու անդամի թեկնածուների հետ,
- 34 հանդիպում 8 համայնքների բնակիչների հետ,
- 3 համայնքի ղեկավարի թվով նախընտրական միջոցառումների դիտարկում։
- ծրագրերը գյուղերում չեն աշխատում,
- համայնքապետարանն է իրավասու իրականացնելու ծրագրեր,
- ծրագրի կարիք չկա, քանի որ փոքր համայնքներում բոլորը տեղյակ են խնդիրներից և ճանաչում են միմյանց,
- ֆորմալ ծրագրի կարիք չկա, քանի որ «ծրագրերը» հիմնականում ներկայացվում են ընտրողների հետ հանդիպումների միջոցով։
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովներին՝ կազմակերպել պարբերական դասընթացներ տեղամասային և տարածքային հանձնաժողովի անդամների համար տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում հանձնաժողովների աշխատանքների որակն ապահովելու նպատակով։ Նշենք, որ վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նմանատիպ դասընթացներ չեն իրականացվել։
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իրականացնել հանրային իրազեկման արշավներ համայնքներում տեղական ինքնակառավարման ընտրությունների կարևորության վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության և ընտրական գործընթացներին մասնակցության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Անհրաժեշտ է նաև ձեռնարկել քայլեր համայնքներում ընտրություններն ավելի մրցակցային դարձնելու նպատակով՝ խթանելով ընտրապայքարում ծրագրային բանավեճերը և բազմակարծությունը ի շահ համայնքի կայուն զարգացման։