00:00:00

«Բարձր եմ գնահատում Ձեր մարդկային, տղամարդկային բարեկամությունը». Վանեցյանը պատասխանել է Կադիրովի շնորհավորանքին

19:55, 10 դեկտեմբեր 2019

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ նշում էր իր ծննդյան օրը, եւ այդ առիթով նրան շնորհավորել էր նաև Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը: Վանեցյանը սոցցանցի իր էջում պատասխանել է Կադիրովին: «Հարգելի Ռամզան Ախմատի, թանկագին եղբայր: Սրտանց շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար: Բարձր եմ գնահատում Ձեր մարդկային, տղամարդկային բարեկամությունը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ռազմավարական համագործակցության ամրապնդման հարցում Ձեր ներդրման համար: Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,-նշել է Վանեցյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր