00:00:00

Այդ ո՞նց եք որոշել, որ միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս այդ «կանտորան» և դուք ուզում եք այդ «կանտորայի» դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով». Նաիրա Զոհրաբյան

13:30, 10 դեկտեմբեր 2019

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի է բերվել մի նախագիծ, որը «ոտից գլուխ, վերևից ներքև» քաղաքական է: Պատգամավորը ելույթի սկզբում ցույց տվեց ՀՀ մարզերի համայնքների՝ անմխիթար վիճակում գտնվող մի շարք դպրոցների լուսանկարներ և ասաց. «Սրանք դպրոցներ են, որոնց վերանորոգման համար մեր կառավարությունը գումարներ չի գտել նաև այս տարվա բյուջեում, և մեր երեխաներն այս պայմաններով գնում են դպրոց: Հիմա բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերևից ներքև քաղաքական է: Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է, այդ մասին բաց և հրապարակային իր հարցազրույցներից մեկում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ գործընթացն ուղղակիորեն քաղաքական է»: Դիմելով քաղաքացիներին՝ նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ՀՀ իշխանությանը դուր չի գալիս Սահմանադրական դատարանի այս կազմը և հատկապես նրա նախագահը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այնպես չէ, որ իրենց «ուշքը գնում է» ՍԴ նախագահի և դատավորների համար, սակայն իրենք ուզում ենք, որ երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական և որևէ քաղաքական պրեսսինգ այլևս չլինի: Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Կառավարությունը հաշվարկել է՝ եթե հրաժարական տան ՍԴ նախագահն ու վեց դատավորները, մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը նրանց տարեկան գրեթե 91 միլիոն դրամ կենսաթոշակ պետք է վճարի: Նաիրա Զոհրաբյանը, դիմելով «ՀՀ հպարտ քաղաքացիներին», ասաց, որ այս նախագծով առաջարկվում է՝ 630 մլն դրամ վճարել, որպեսի ՍԴ նախագահն ու 6 դատավորներ գնան թոշակի։ «Հարց է առաջանում, ինչո՞ւ, այդ ո՞նց եք որոշել, որ միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս այդ «կանտորան» և դուք ուզում եք այդ «կանտորայի» դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով»,– ասաց նա՝ ավելացնելով, որ հարկատուների հաշվին մարդկանց, ըստ էության, անգործության են մատնելու և դրա դիմաց աշխատավարձ վճարեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր