00:00:00

Քաղաքացին ցանկացել է նետվել 5 հարկից

11:30, 10 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ցած նետվել շենքի (5 հարկանի) տանիքից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների և ոստիկանների ուժերով կանխվել է Արա Հ.-ի (ծնված 1976 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն հեռախոսազանգով ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր