00:00:00

Ջերմուկում տեղում է ձյուն, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

23:37, 09 դեկտեմբեր 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր