00:00:00

Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU Armenia) կողմից կազմակերպված համերգին և հանդես եկավ ելույթով

20:31, 09 դեկտեմբեր 2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որով հստակորեն ամրագրվեց միջազգային հանրության հանձնառությունն այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործության կրկնումը: Հայաստանը վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում:
Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ և հետևողականորեն աշխատել և աշխատում է ՄԱԿ շրջանակներում և իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների և մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։ https://www.facebook.com/MFA.Armenia/videos/2467999440114253/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր