00:00:00

«Հարցեր են հավաքագրվել, որոնց վերջնական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից». Անդրանիկ Քոչարյան

15:39, 09 դեկտեմբեր 2019

2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու որոշման նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, նշեց. «Կուզեի ներկայացնեիք՝ դիմադրություն արդյոք եղել է: Ե՞րբ սպասենք Խաչատուրովի, Բաղմանյանի եւ Սերժ Սարգսյանի հարցաքննությանը ձեր հանձնաժողովում: Դուք հայտարարել եք այդ մասին»: Պատասխանելով հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դիմադրության չեն հանդիպել . « Ձեր մատնանշած անձանց մենք պարտավոր ենք լսել՝ ընդհուպ մինչեւ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, որը գերագույն գլխավոր հրամանատարն է եղել: Հարցեր են հավաքագրվել, որոնց վերջական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից, իսկ դրանից առաջ՝ բոլոր այն պաշտոնյաներից, որոնք ունեցել են կառավարման առումով առնչություններ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր