00:00:00

Պայթուցիկի պատճառով 2 մատները կորցրած 10-ամյա երեխան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

15:14, 09 դեկտեմբեր 2019

Պայթուցիկի հետեւանքով 2 մատները կորցրած 10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր` դեկտեմբերի 9-ին, դուրս է գրվել Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից: «Երկուշաբթին սկսենք լավ լուրով  10–ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս գրվեց հիվանդանոցից: Հիշեցնենք, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։ Տղան որոշել է` ոչ միայն ինքը այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի թողելու»,- գրված է էջում։ Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս Գարուշի ձեռքի ռենտգեն նկարն էր հրապարակել ու հորդորել ծնողներին չգնել պայթուցիկներ երեխաների համար` մինչև օրենքով կկանոնակարգեն կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր