00:00:00

Ի՞նչ պատճառով է առաջարկում երկարացնել 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

14:54, 09 դեկտեմբեր 2019

Խորհրդարանն առաջարկում է երկարացնել 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց , թե նախորդ վեց ամսվա ընթացքում հանձնաժողովն ինչ գործունեություն է ծավալել և ներկայացրեց նաև այն պատճառները, թե ինչու պետք է երկարացնել հանձնաժողովի գործունեությունը: «Այս տարվա հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը և սկսվել է դրանց ուսումնասիրությունները: Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով, 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական, վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր: Ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հանձնաժողովն անցկացրել է հանձնաժողովի 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ: Զինծառայողների քննության արդյունքում կազմվել և հնչեցվել են շուրջ 415 հարց, որոնց վերաբերյալ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ, պարզաբանումներ, կատարվել են ճշտումներ»,- նշեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ մի քնաի ամիս ևս անհրաժեշտ է աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Լիլիթ Մակունցը հետաքրքրվեց՝ կա՞ հետագա աշխատանքների համար սահմանված հստակ ժամանակացույց՝ աշխատանքի բաժանումով, որով համոզված կլինեն , որ մի քանի ամիսը բավարար է լինելու աշխատանքները ավարտին հասցնելու համար: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ըստ գործող օրենսդրության, իրենք վեց ամսից ավել ժամանակ խնդրելու իրավունք չունեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր