00:00:00

Ինչպե՞ս է ՊՆ-ն «Իմ քայլի» պատգամավորի թեկնածուի հետ 2,4 միլիարդ դրամի պայմանագիր կնքել

13:47, 09 դեկտեմբեր 2019

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, թե չի կարող բացառել կոռուպցիոն դրսևորումները զինված ուժերում։ « Բայց այն, որ շատ բան է փոխվել, դրան է նպաստում զինվորական ծառայության գրավչության բարձրացումը, այսինքն՝ մենք հայտարարել ենք զինակոչիկների թվերի աճ։ Ցանկացած դեպքում նոր սննդակարգը, հագուստի նոր որակը, այդ ամեն ինչը ժամանակին եթե արվեր, մենք այլ պատկեր կունենայինք, բարեփոխումները շատ ավելի արագ կգնային»,-նշեց նա։ «Իմ քայլի» պատգամավորի թեկնածուի հետ 2,4 միլիարդ դրամի պայմանագիր կնքելու վերաբերյալ Գաբրիել Բալայանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունը գործում է օրենքով, կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված իրավակարգավորումների շրջանակներում. «Եթե կա կոռուպցիոն գործարքի մտավախություն, ես կարծում եմ մրցույթի միակ մասնակիցը չի եղել այդ կազմակերպությունը, կարող են համապատասխան ընթացակարգերով բողոքարկել, եթե բողոքարկում չի եղել, ինչի մասին է խոսքը։ Բացի այդ ընթացակարգի վրա հսկողություն կա մի քանի մարմինների կողմից, բայց ոչ մի մարմին մեզ այդ մասին չի բարձրաձայնել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր