00:00:00

«Խնդրում եմ, մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի սահմաններում». Փաշինյան

12:26, 09 դեկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին։ «Ինձ զարմացրին դրա հետ կապված որոշ արձագանքներ, որ ասում են՝ «այ, էս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել»։ «Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են ինչպես, ասենք, համերգ հեռուստադիտողների հայտերով, երբ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում՝ «խնդրում եմ, մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում», ու էս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ «ինչո՞ւ ես պատվիրել չորս հարյուր միլիոն դրամանոց և ոչ թե չորս միլիոն դոլարանոց գործ», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը, իր կարծիքով, մեկը մյուսի շարունակությունն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր