ՀՀ տարածքում, դեկտեմբերի 8-ի ժամը 14:58-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում:
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։