00:00:00

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը

16:40, 08 դեկտեմբեր 2019

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը պատասխանել է մամուլում տարածված  լուրերին, որոնց համաձայն նորածին է մահացել: Հիվանդանոցի տարածած պարազաբանման մեջ նշվում է. Ի պատասխան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ։ Հիշեցնենք, երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր