00:00:00

Վթար Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

11:12, 08 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 21։43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը (մոտ 8 մ)։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները՝ Անուշ Շ.-ն (ծնված 1970 թ.) և Ալվարդ Ե.-ն (ծնված 1960 թ.), տեղափոխվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր