00:00:00

Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել

10:20, 08 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր