00:00:00

«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան

19:59, 07 դեկտեմբեր 2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով դիմում է քաղաքացիներին և նշում, որ իշխանության կողմնակիցները ապատեղեկատվություն են տարածում առ այն, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Հարգելի քաղաքացիներ, լկտի և անբարոյական ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին: Դա սուտ է: Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել 2020 թվականի բյուջեի փաստաթղթին, որի համար մենք ներկայացրել էինք 150 առաջարկ, որի թվում նաև աղետի գոտու վերաբերյալ, և որոնցից որևէ մեկը չի ընդունվել: Մենք առանձին այդ նախագծին դեմ չենք քվեարկել, որը և փորձում են ներկայացնել իշխանության ներկայացուցիչները և վարկաբեկել մեզ: Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա: Անբարոյականություն է! Զոհերի հոգիներին հանգստություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր