00:00:00

«Ո՞ւր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը». Թեհմինա Վարդանյան

15:19, 07 դեկտեմբեր 2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավան վարչական շրջան, մեր օրեր… Խուդյակով 188/2-ի հարևանությամբ։ Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը։ Սա ուղղակիորեն զազրելի է։ Ո՞ւր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը։ Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շինթույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք։ Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, և ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր