00:00:00

«Ըհը, հասանք բանկի փողերին. չենք տալու, պահելու ենք մեզ».Փաշինյանը կատակեց ավանդների հարցով

13:39, 07 դեկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոռու մարզի Լեռնանցք համայնքում քաղաքացիներից մեկը դիմեց ավանդների հարցով` հարցնելով, թե երբ են դրանք վերադարձվելու: «Պարո´ն Փաշինյան, էս մեր բանկի փողերը ընչի՞ չեն տալիս»,-ասաց նա: «Ըհը, հասանք բանկի փողերին»,- ասաց վարչապետը: Ավելի ուշ, երբ նորակառույց տանը վարչապետինն դիմեցին նույն հարցով,  նա կատակեց. «Բանկի փողերը ասում եք տա՞նք: Չէ, պահելու ենք մեզ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այսօր երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ գտնվում է Լոռու մարզում: Նշենք, որ նա այսօր նաեւ եղել է Շիրակամուտ, Լեռնանցք գյուղերում, Սպիտակում էլ մասնակցել է  ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր