00:00:00

«Ժողովուրդ». Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են

11:00, 07 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում: Խնդիրն այն է, որ նրանց գերակշիռ մասը վերջին օրերին իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս պարզել են, որ սովորականից ավելի են վճարում: Օրինակ՝ վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց, որ իր մեքենան ունի «1.3 բա­լոն», որը գազով լիցքավորելուց հետո արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դի­մաց: Իսկ մեկ այլ վարորդ էլ նշեց, որ իր մեքենան գազով լիցքավորելիս երեկ վճարել է 6000-6300 դրամ: Դժգոհող վարորդների համոզմամբ՝ ոչ թե սեղմ­ված գազի գինն է բարձրացել, այլ գա- զալցակայաններն են սկսել խորամանկել. քիչ լցնում են, շատ գումար պա­հանջում: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է իրականաց­նում բնական սեղմված գազի շուկայում՝ պարզելու, թե ինչն է տարբեր գնով այն վաճառելու պատճառը: Ի դեպ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շուտով գազալցակայաններում եւ բենզալցակայաններում ստուգումներ կիրականացնի՝ առանց տնտեսվարողին նախապես զգուշացնելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր