00:00:00

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը

20:19, 06 դեկտեմբեր 2019

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունել է Գվատեմալայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենսանային և պատգամավոր Խուան Ռամոն Լաու Կուանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ Գվատեմալայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր