00:00:00

Նիկոլ Փաշինյանը ներկա է Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին

20:08, 06 դեկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ներկա է դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։ «91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ: Լեգենդար մարդ, լեգենդար գործունեություն, անզուգական երաժշտություն»,-նշել է նա: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր