00:00:00

Սիլվա Հակոբյանը՝ իր փոքրիկի և 2020 թվականի ծրագրերի մասին

19:00, 06 դեկտեմբեր 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով վերջերս քննարկվում է ոչ միայն որպես երգչուհի, այլ նաև որպես  մայր, համարում է, որ իր համար 2019 թվականի ամենամեծ ձեռքբերումն իր բալիկի ծնունդն էր։ Ըստ նրա, 2020 թվականը կլինի ավելի ամբողջական, քանի որ Ամանորը դիմավորելու է արդեն լիարժեք ընտանիքով։ -Սիլվա, Դուք այն քիչ հայտնի մարդանցից եք, ովքեր չեն խուսափում հաճախ հրապարակել  իրենց նորածին երեխայի լուսանկարները։ Ոմանք սնահավատ են, իսկ ոմանք էլ լուսանկարներ չհրապարակելով ցանկանում են լսարանի հետաքրքրությունը շարժել։ -Ես ընդհանրապես սնահավատ մարդ  չեմ։ Իմ անձնական կյանքը երբեք չեմ թաքցրել, միշտ բաց եմ եղել իմ լսարանի առաջ։ Թե՛ իմ պլաններով, թե՛ իմ ապրած կյանքով ես մշտապես կիսվել եմ ժողովրդի հետ։ Հավատացեք, եթե ես չհրապարակեի երեխայիս նկարները՝ դա  ավելի շատ խոսակցությունների առիթ կտար։ Ես ժողովրդական մարդ եմ ու ուզում եմ, որ իմ  բալիկն էլ այդ մթնոլորտում մեծանա։ Կարիք չեմ տեսնում թաքցնելու,քանի որ յուրաքանչյուր մայր ուզում է, որ իր սիրուն բալիկը տեսանելի լինի բոլորի համար,հատկապես որ իմ բալիկը տեսակով շատ շփվող է։ -Իսկ Ձեր ամուսինն ինչպե՞ս արձագանքեց երեխայի մանակցությամբ բազմաթիվ լուսանկարների հրապարակմանը, քանի որ ինչպես մեկ անգամ ասել եք՝ նա չի սիրում շատ աչքի ընկնել հասարակական հարթակներում։ -Ինքը խուսափում է, բայց ինչքան էլ խուսափի, միևնույն է հայտնվում է (ծիծաղում է)։Իսկ բալիկի առումով երբևէ չի առարկել, որ լուսանկարներ հրապարակվեն, չնայած մենք ամեն բան նախօրոք քննարկում ենք։ -Փաստորեն Ձեզ հաջողվեց , որ  Ձեր ամուսինը բացի այն որ ավելի ակտիվ դարձավ սոցցանցերում, այլ նաև նա համաձայնեց նկարահանվել Ձեր իսկ տեսահոլովակում։ Ինչպե՞ս։ -Այննպես չէ, որ իրեն հեշտ է համոզելը, բայց ինքը հանուն ինձ անում է այդ ամենը։ Իմ դեպքում միշտ այնպես է ստացվել, որ շատ բաներ ինձանից անկախ են ստացվել։ Իմ ընկեր ունենալը բացահայտվել է պապարացիների միջոցով  և նշանադրության, հարսանիքի օրը, անգամ, եթե ես չեմ ցանկացել հրապարակել, չգիտեմ ինչպես՝  լուսաբանվել է։ Իմ հղիության լուրը դարձյալ լուսաբանվեց  իմ կամքից անկախ․հայրս հարցազրույցի ժամանակ մի ֆրազա էր ասել, որի վրա հիմնվելով, մարդիկ հակացան, որ ես հղի եմ։ Ամուսինս մինչև հիմա էլ չի ուզում տեսախցիկներով շատ երևալ, բայց երբ պահը գալիս է, ինքն էլ է հասկանում, որ երբեմն դա անխուսափելի է, ու դա անում է հանուն ինձ։ -Սիլվա, հասցնու՞մ եք Ձեր ժամանակը տրամադրել և՛ ընտանիքին, և՛ աշխատանքային բուռն ընթացքին։ -Փառք Աստծո, դեռ հասնում եմ։ Մայս ,սկեսուրս, քույս ինձ պատրաստակամ օգնում են, բայց փորձում եմ ամեն ինչ հասցնել ես ինքս։ Սկզբում շատ դժվար էր, հիմա մի փոքր հարմարվել եմ այդ տեմպին։ Դեռևս հասցնում եմ ամեն բան իր հերթին անել։ -Ի՞նչ եք կարծում  մասնագիտական գործունեությանը Ձեր ուշադրությունը փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո նվազե՞լ է։ -Չէ, պատկերացրեք, որ չի նվազել։ Եթե անգամ այնպես է ստացվում, որ զգում եմ՝  չեմ հասցնում, ինչպես ասացի, օգնողներս միշտ պատրաստակամ են , այնպես որ  ընդհանրապես իրար չեն խանգարում։ Հակառակը, եթե օրինակ երկար ժամանակով որևէ շրջագայության եմ գնում, բալիկիս ինձ հետ տանում եմ։ -Դուք վերջերս նկար էիք տեղադրել Ձեր ինստագրամյան էջում, որտեղ ուրախությամբ «տոնում էիք»  Ձեր ինստագրամյան հետևորդների թվի աճը։ Կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ համար վիրտուալ տիրույթը բավական կարևոր է։ -Կարծում եմ, որ հիմա այդ տիրույթը բոլորի համար է շատ կարևոր։ Ինձ համար շատ հաճելի  է, որ ես մարդկանց կողմից այնքան սիրված եմ ու հետաքրքիր, որ նրանք ինձ հետևում են։ Այո, բավականին շատ հետևորդներ ունեմ, ինչը միայն ուրախացնում է։ -Այդ դեպքում հոգեբանորեն չե՞ք ընկճվում քննադատություններից  ու  վատ մեկնաբանություններից։ -Հավատացեք, որ իմ ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում շատ քիչ է պատահում, որ կարդում եմ վատ մեկնաբանություններ իմ հասցեին։ Մեծ մասամբ մարդիկ իրենց գոհունակությունն ու լավ կարծիքն են հայտնում, ինչից ես էլ ավելի եմ ոգևորվում ։ Իսկ եթե, ինչու չէ, լինում են վատ մեկնաբանություններ,շատ նորմալ եմ վերաբերվում։ Այնպես չէ, որ ինձ բոլորը պետք է սիրեն կամ բոլոր քայլերս պետք է բոլորը գնահատեն։ Եթե դու արտիստ ես, պետք է նաև պատրաստ լինես քննադատություններ լսելուն, դա նորմալ է։ Բայց քննաատությունների առիթ չեմ տալիս։   -Լավ, մասնագիտական ու ընտանեկան  ի՞նչ պլաններ ունեք նոր տարում։ -Տեսահոլովակներ անպայման կլինեն, մի քանի  քաղաքներում մենահամերգներ ունեմ: Դեռ չեմ ուզում փակագծերը բացել, միայն կասեմ, որ Երևանում ևս ցանկություն կա մենահամերգ ունենալու այս տարի։ Ամեն բան ժամանակի հարց է։ Հույս ունեմ, որ կիրագործեմ։  Ընտանիքում դեռևս համալրման մասին չենք մտածում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր