00:00:00

ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա

18:33, 06 դեկտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա, որտեղ «Եվրոպայում Հայաստանի ֆինանսական համագործակցության կենտրոնում» նախատեսված է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:
Նիստի շրջանակում ստորագրվելու են մի շարք վարկային համաձայնագրեր՝ մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում, տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը: ԿԲ նախագահը մասնակցելու է նաև ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների համար անցկացվելիք բանկային ռիսկերին նվիրված կլոր-սեղան քննարկմանը, որին որպես բանախոս հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ: ԿԲ պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ավստրիական առաջադեմ ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են ավստրիական ընկերությունների Հայաստան մուտքի և նոր ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր