00:00:00

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

17:47, 06 դեկտեմբեր 2019

ԱԺ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան եւ Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կոնգրեսականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր